«Հենց քաղաքականությունից դուրս գա, հացին կակա կասի»
Ինչպես հայտնել ենք, «Ծառուկյան Դաշինքը»՝ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ այսօր հանդիպեց Տավուշի մարզի Բերդ քաղաքի բնակիչների հետ:
Գագիկ Ծառուկյանին և նրա թիմակիցներին դիմավորեցին աղ ու հացով:
Ծառուկյանը Բերդի բնակիչներին հիշեցրեց՝ իրենց քաղաքական թիմի նախընտրական ծրագրում 15 առաջնահերթ կետ է առաջարկել, որոնք վերաբերվում են բոլոր ոլորտներում բարեփոխումներին` սկսած բանկային համակարգից, աշխատավարձերից, հարկային ոլորտից:
Գագիկ Ծառուկյանը հավելեց, որ ինքը պաշտոնի կարիք չունի և դրա համար չէ, որ ընտրապայքարի մեջ է մտել:
«Էսօր քաղաքական գործիչների, կարող եմ ասել, 95%-ը քաղաքականությունից դուրս գա, ոչ մեկը չի բարևի, հացին էլ կակա կասի։ Այսօր քաղաքական գործիչները խաբելով իրենց գործն առաջ են տանում»,- նշեց Ծառուկյանը։