25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Կարեն Կարապետյանին ընդունել է Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաեւը

Ղրղզստանի Հանրապետության մայրաքաղաք Բիշքեկում`  Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստից առաջ, Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանին եւ ԵՏՄ անդամ մյուս երկրների կառավարությունների ղեկավարներին ընդունել է Ղրղզստանի Հանրապետության նախագահ Ալմազբեկ Աթամբաեւը:

Կառավարությունից  հայտնում են, որ Ղրղզստանի նախագահը, ողջունելով Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի պատվիրակներին Բիշքեկում, նշել է, որ այն արդյունավետ հարթակ է ԵՏՄ անդամ երկրների միջեւ երկխոսության զարգացման, ինտեգրացիայի խորացման եւ փոխադարձ  հետաքրքրություն ներկայացնող հարցերի քննարկման համար: Ալմազբեկ Աթամբաեւը վստահեցրել է, որ ԵՏՄ մարմիններում 2017 թ. նախագահության շրջանակում Ղրղզստանը կներդնի առավելագույն ջանքերը՝ նշված ուղղություններով առաջընթաց արձանագրելու համար:

Վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀ կառավարական պատվիրակության անունից շնորհակալություն է հայտնել Ղրղզստանի նախագահին  ջերմ ընդունելության եւ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը բարձր մակարդակով կազմակերպելու համար: ՀՀ կառավարության ղեկավարի խոսքով՝ այս նիստով մեկնարկում են ԵՏՄ-ում Ղրղզստանի նախագահության շրջանում նախատեսված միջոցառումները, որոնք կխթանեն եվրասիական ինտեգրացիոն գործընթացների հետագա խորացումը:

Հանդիպմանը քննարկվել են ԵՏՄ օրակարգում գտնվող մի շարք հարցեր:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ