20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Ողբերգական դեպք Մուսալեռ գյուղում

Արամավիրի մարզում՝ Մուսալեռ գյուղում,   այսօր   ողբերգական դեպք է տեղի ունեցել Ժամը 10։00-ի սահմաններում ԱԻՆ-ի Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մուսալեռ գյուղի Բաբաջանյան 4 տանը փլուզում է տեղի ունեցել եւ կա տեղեկություն, որ ներսում քաղաքացի կա։

Shamshyan.com-ի  փոխանցմամբ, փրկարարները նշված տան մեջ՝ փլատակներից դուրս են բերել նշված տան բնակչուհի, 93-ամյա Ազնիվ Մուրադյանի դին։ Փրկարարներն այդ աշխատանքները կատարել են ձեռքով, քանի որ բահով կվնասեին դին։ Ներսում նաեւ կար լուրջ վտանգ, որ հնարավոր է՝ տեղի ունենար նոր փլուզում, ինչը կվնասեր նաեւ փրկարարներին։

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ