28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Հեռու պահենք մենք մեզ մարտի 8-ի անիրավ տոնից, որ լրջկված Կլարա Ցետկինի առաջարկով աշխարհ մտավ

Բարեկամնե’ր, սիրելի կանայք, քույրեր և մայրեր, հայրեր և եղբայրներ, հեռու պահենք մենք մեզ մարտի 8-ի անիրավ տոնից, որ լրջկված Կլարա Ցետկինի առաջարկով աշխարհ մտավ:
Մեր Պահքը չխառնակենք նման չարախառն ու որոգայթ կեղծ տոներով:
Քա’ջ լինենք տարբերել չարն ու բարին: Ամե’ն:

«ԱՐԹՈՒ՛Ն ԵՂԵՔ» ԿԱՄ ՍՐԲԱԶԱՆԸ ՏԵՍԱՎ ՍԱՏԱՆԱՅԻՆ՝  ՆՐԱ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՊԱՀԻ Արցախյան վկայություններ գրքից

Պարգեւ Սրբազանը երկար ժամանակ խորհրդածում եւ աղոթում էր, իմանալու, թե ինչու՞ կոմունիստների տոները այս կամ այն օրն են նշանակվել՝ օրինակ՝ մայիսի 1ը, մարտի 8ը եւ այլն կամ ինչու՞ Սումգայիթի ջարդերը սկսվեցին փետրվարի 28ին: Հայտնի դարձավ, օրինակ, որ փետրվարի 28ին Թալիաթ փաշան հայերին կոտորելու հրաման տվեց, եւ ահա նույն օրն էլ, 73 տարի անց, ջարդերն սկսվեցին Սումգայիթում:

Հիշենք, որ հավատն հալածողների շատ տոներ ծագել են սուրբ տոներին հակառակելու պատճառով: Սուրբ բաները հակառակ շուռ տալը, հակառակ շրջելը սատանայապաշտների սկզբունքն է, ինչպես որ նրանք շրջված պատարագներ են անում, նույնպես էլ սուրբ տոներն են շրջում: Օրինակ, եթե սեպտեմբերի 8ը, որ Մարիամ Աստվածածնի ծննդյան տոնն է, 6 ամսով շրջում են՝ ստանում են՝ մարտի 8ը, այսինքն՝ ի հակառակ տոն Աստվածածնին: Մայիսի 1ը, որ բոլոր աշխատավորների տոնն էին հայտարարել, եթե նրանց 6 ամսով շրջածը ուղղենք, կտեսնենք, որ բոլոր սրբերի տոնն է, եւ այսպես շարունակ:

Եվ երբ Սրբազանը աղոթում էր, թե՝ Տեր Աստված, մի՞թե սրանք ամեն ժամ, ամեն վայրկյան հաշվարկ են անում, ինչ ահավոր համակարգ ունեն, եւ ամենն այդ՝ ճշմարտությանը հակառակ… Աստված իմ, ի՞նչ եղանակով են սրանք աշխատում: Եվ այդ պահին Տերը մեկ վայրկյանի չափ Սրբազանի առջեւ բացում է այս իրողությունը. Մեջքի կողմից նստած էր սատանան մի սեղանի առջեւ, իսկ սեղանին ողջ երկրագնդի քարտեզն էր, որտեղ փոքրիկ լույսեր էին վառվում եւ նշված էին օրեր, ժամեր, վայրկյաններ, անուններ, կետեր … Սատանան նստած այդ հսկա քարտեզի առաջ՝ աշխատանք էր տանում:

… Եվ, բնականաբար, այս վկայությունը եւս ավելի է հաստատում Ավետարանական «Արթուն մնալու, միաբան լինելու խորհուրդը», քանի որ «Սատանան քնած չէ եւ աշխատում է անընդհատ՝ ի հակառակ եւ ի վնաս մեզ, թե էլ ո՞ւմ կարող է խարդախել ու կուլ տալ»: Եվ հարկ է բոլոր քրիստոնյաներիս արթուն մնալ նրա մեքենայությունների հանդեպ: Քրիստոնյաների համար պատգամ ու հրահանգ է հոգով մշտապես արթուն լինելը պահքով, աղոթքով, սրբազան բարեգործություններով:

Օրհնյալ է սրբությանը հետամուտ մարդկանց Սուրբ Հոգով միաբանող Տեր Աստված: Ամեն:

Մաքսիմ Ոսկանյանի հանրագրից

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ