Երբ քարոզարշավին կմիանա առաջին նախագահը
«Դա ինքը կորոշի, ինքը մեր ընտրարշավի կանոններին չի ենթարվում, ինքը կորոշի, թե երբ կխոսի, ինքը երբ նպատակահարմար կգտնի, այն ժամանակ էլ կխոսի: Վստահ եղեք՝ ինքը կգտնի ձևը ժողովդրին ճշմարտությունը հացնելու համար»,-այսօր Աշտարակում լրագրողների հետ զրույցում ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը՝ պատասխանելով հարցին, թե երբ կտեսնենք ՀԱԿ առաջնորդ, առաջին նախագահ Լևոն Տեր_Պետրոսյանին քարոզարշավի ժամանակ:
Լ. Զուրաբյանը հավելեց, որ ՀԱԿ ղեկավարի խոսքը ոչ թե քարոզչական է լինելու, այլ ուղղակի նա ճշմարտությունն է ասելու, բացատրելու:
Հարցին, թե իսկ ուր է ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը, Լ. Զուրաբյանը պատասխանեց. «Մենք բաժանվել ենք տարբեր խմբերի, ինքը կարող է՝ մեկ այլ տեղ է, ՀԺԿ-ն շատ ակտիվ է Գեղարքունքի մարզում, շատ հնարավոր է, որ ինքն այնտեղ է գտնվում»: