«Հաց բերողը» ազատության մեջ է. վիճակը ծանր է
Րոպեներ առաջ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից ազատ է արձակվել Սասնա ծռերին հաց հասցրած Արթուր Սարգսյանը։ Նա շտապ օգնության մեքենայով ՔԿՀ-ից տեղափոխվել է «Արմենիա» ԲԿ։
Պաշտպան Տիգրան Եգորյանը նրա վիճակը գնահատել է ծանր և նշել , որ հիվանդանոցում նա պետք է համապատասխան բոլոր հետազոտություններն անցնի։
Հիշեցնենք, որ Արթուր Սարգսյանին ազատ արձակելու համար 6 պատգամավոր ոչ միայն անձնական երաշխավորագիր է ներկայացրել, այլև մուծել 500 հազարական դրամ՝ որպես գրավ։