20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Թուրքմենական գազի և էլեկտրաէներգիայի առևտրի հնարավորությունները Հայաստանի համար

Քննարկվում են Թուրքմենստանի հետ գազի և էլեկտրաէներգիայի առևտրի հնարավորությունները։ Համագործակցության վերաբերյալ բանակցություններ վարելու նպատակով Թուրքմենստանում էր գտնվում ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը։ Այցի շրջանակներում տեղի են ունեցել հանդիպումներ Թուրքմենստանի էներգետիկայի նորանշանակ նախարար Չ.Պուռչեկովի և  «Թուրքմենգազ» պետական կոնցեռնի նախագահ, պետնախարար Մ. Բաբաևի հետ։

Հ. Հարությունյանի փոխանցմամբ, հանդիպումների ժամանակ քննարկվել են թուրքմենական էներգակիրների, մասնավորապես գազի և էլեկտրաէներգիայի առևտրի հնարավորությունները։ Առկա են փոխադարձ հետաքրքրություններ՝ համագործակցության վերաբերյալ։ Թուրքմենական կողմը հետաքրքրված է հատկապես գազով տրանսպորտային միջոցների շահագործման հայկական փոձով։

Եռօրյա այցի շրջանակներում քննարկվել են նաև տարածաշրջային համագործակցության մի շարք այլ ձևաչափեր։

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ