20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Աներոջ վարկի գումարը գողացել էր փեսան/տեսանյութ/

Փետրվարի 7-ին  ոստիկանության Ճամբարակի բաժնի աշխատակիցները գողության կատարելու կասկածանքով բաժին բերման ենթարկեցին Ջիլ գյուղի բնակիչ  37 ամյա Ռուբեն Բոյախչյանին։ Գողության մասին ոստիկանությունում տուժողից հաղորդում չէր ստացվել։ Քրեական հետախույզները տեղեկացել էին օպերատիվ աշխատանքի միջոցով։

Հունվարի 6-ին Ջիլ գյուղից ամուսիններ էին հյուրնկալվել փեսայի տանը՝ Սուրբ Ծնունդը նշելու։ Երբ վերադարձել էին տուն, նկատել էին, որ ննջարանում՝ մահճակալից կախված պայուսակից անհետացել է 800 հազար դրամը։ Փողը վարկով էին վերցրել ու դրա մասին  քչերը գիտեին։ Չէին դիմել ոստիկանություն, կասկածել էին  հարևաններին և փորձել սեփական միջոցներով գտնել գողացվածը։ Դեպքից մեկ ամիս անց , դեռ գողության վերաբերյալ հաղորդում չկար, բայց ոստիկանները ծավալուն միջոցառումներ ձեռնարկեցին հանցագործությունը կատարած անձին  հայտնաբերելու համար։

Մանրամասները՝ ոստիկանության տեսանյութում

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ