25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Վիգեն Սարգսյանը փորձել է թեման «ցրել». Ժողովուրդ

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի սկանդալային հայտարարությունները, թե ապրիլյան պատերազմի օրերին բանակն ունեցել է վառելիքի որակի խնդիր, ինչի պատճառով ռազմական տեխնիկան հնարավոր չի եղել աշխատեցնել, շարունակում է ամենատարբեր մակարդակներով քննարկվել:

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում երեկ ասել է. «Ես համարում եմ, որ եթե այդպիսի տեղեկություններ կան, ապա իրենք պետք է զբաղվեն»: Իսկ ահա պաշտպանության ներկայիս նախարար Վիգեն Սարգսյանն ընդհանրական հայտարարություններով փորձել է «ցրել» թեման. նա վարչապետի հայտարարությունը որակել է ակտուալ, արդիական: Իսկ դիտարկմանը, թե վարչապետի հայտարարությունը վերաբերում էր չաշխատող տեխնիկային, նախարարը առանց պատասխանելու հեռացել է:

«Ժողովուրդ»-ը ՀՀ նախագահի գլխավոր ռազմական տեսուչ Միքայել Հարությունյանից հետաքրքրվեց՝ զորամասերի պարբերաբար ստուգումների արդյունքում ի՞նչ է բացահայտել այդ մասով: «Ստուգումների արդյունքում այդպիսի բաներ չեմ տեսել և այդպիսի բաներ չեմ բացահայտել»,- «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է ռազմական տեսուչը:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ