19 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Շարմազանովը չմեկնաբանեց Սեյրան Օհանյանի «մտքի թռիքչը» /տեսանյութ/

Ինչպես հայտնի  է, օրերս ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն իր ելույթներից մեկում նշել էր՝ դիզվառելիքի վատ որակի պատճառով ապրիլյան պատերազմի ընթացքում զինտեխնիկայի կիրառման հետ կապված՝ բազմաթիվ խնդիրներ են առաջացել:

Անդրադառնալով այս  հայտարարությանը՝  Էդմոն Մարուքյանը նշել է՝  դա արդեն հայտարարություն է հանցագործության մասին:

Անդրադառնալով այս թեմային՝ ՀՀԿ ԳՄ նիստից հետո կայացած ճեպազրույցի ընթացքում ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը նշեց. «Մարուքյանն ունի իր կրծիքը, որի  հետ, բնականաբար, մենք համաձայն չենք: Բայց, մենք ապրում ենք այնպիսի երկրում, որտեղ ամեն ոք կարող է արտահայտել իր կարծիքը:  Պաշտպանության  նախարար Վիգեն Սարգսյանը արդեն  մեկնաբանել է ելույթի այդ հատվածը: Ես ավելացնելու բան չունեմ. մենք կիսում ենք Վիգեն Սարգսյանի կարծիքը, ուստի խնդրում եմ Վ. Սարգսյանի կարծիքը ընդունել որպես մեր կարծիք»:
Ինչպես հայտնի է, վերոնշյալ թեմայի  վերաբերյալ իր տեսակետն էր հայտնել նաև  պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը՝ կոչ անելով հետաքննություն իրականացնել ու գտնել մեղավորներին:

Լրագրողները ՀՀԿ խոսնակին խնդրեցին մեկնաբանել Օհանյանի կարծիքը, իսկ  Շարմազանովը  նշեց. «Պաշտպանության նախկին ու ապագա նախարարները կարող են բազում հարցազրույցներ տալ ու տեսակետներ արտահակտել: Բարեբախտաբար, ապրում ենք ժողովրդավարական երկրում, և ամեն ոք կարող է իր կարծիքն արտահայտել, բայց  ես չեմ պատրաստվում ցանկացած  պաշտոնյայի՝ այդ թվում պաշտոնաթող պաշտոնյայի ցանկացած  մտքի թռիչք կամ կարծիք մեկնաբանել»:

https://youtu.be/Au733sQIbic

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ