28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Մատյան ողբերգության

Եվ վճիռներն են Նրա պաշտելի՝ Նվիրյա՛լ պայման, Սահմա՛ն նույնագոյ, Կյանքի՛ ավետիս, Տէրունի՛ նշան, և Բարության դո՛ւռ, Սփոփանքների ճամփած հրավե՛ր, Ճշգրի՛տ Պատկեր, Անպատրելի՛ գանձ և սուրբ Հիշատակ անմոռանալի:

Եվ այս խոսքերը ասելով ինքս էլ հավատ առնելով և այստեղից իսկ մարգարեի հետ միաբանելով՝ նո՛ւյնն եմ վկայում, որ

Դո՛ւ Կարող Ես իմ բազմաբեղուն մեղքերը թողնե՛լ, ներե՛լ բոլորն էլ՝ այդպես նորի՛ց նոր հզորանալով ու բարձրանալով՝ արդեն կործանված ամենաթշվա՛ռ իմ հոգու հանդեպ:

Քանի որ Դո՛ւ Ես ամենքին իշխում և ամենքին էլ բավարարում Ես Կյանքո՛վ Քո ծագած, մի՛ ակնթարթում հասնում ամենքին, ամեն տեսակի բռնությանն հաղթո՛ւմ, ամեն տեսակի կարծրություններ՝ փշրո՛ւմ թափում վա՛ր՝ վանելով Քեզնից ամե՛ն տեսակի ընդդիմացողի, ամեն տեսակի խստությունները վատնո՛ւմ Ես իսպառ, և վերև թռած ամե՛ն սրություն՝ գցում ոտքիդ տակ, անուշացնո՛ւմ Ես ամեն դառնություն, և քաղցրացնում այն ամենը, որ՝ դժվարությա՛մբ են գտնում ամոքում, ամեն տեսակի պարտքերը անձանց նրանց շնորհում, և հանցանքներին ամեն տեսակի՝ թողություն տալիս:

Ամենակարո՛ղ, Ամենազորե՛ղ, ամե՛ն բանի մեջ Հնար ունեցող, Ամենաարվե՛ստ, այդ Դո՛ւ Կարող Ես բոլոր մեղքերս ծովում ընկղմել և չքացնելով՝ ջնջե՛լ մեջտեղից՝ որպես ճաճանչը փոքր մի կայծի, որը իր չափով չնչի՛ն, չքոտի՛, տիեզերատարած ծովը ընկնելով՝ կորչո՛ւմ է իսպառ:

Սուրբ Գրիգոր Նարեկացի

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ