25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Կրիմինալի բոստան

«Այն, ինչ տեղի է ունենում ՀՀ-ում, սպասելի էր, որովհետև մեր իշխանությունները շատ են սիրում ընդօրինակել եվրոպական «արժեքները» և դրանք ներմուծել մեր քաղաքական համակարգ՝ առանց հաշվի առնելու,  որ եվրոպացիների  մտածելակերպը շատ է տարբերվում մեր մտածելակերպից: Այն, ինչ տեղի է ունենում, սպասելի էր: Ես սպասում էի, որ այսպիսի կրիմինալիզացիան՝ ընտրություններից առաջ պիտի տեղի ունենար, բայց ես, ցավոք,  սխալվեցի. կարծում էի՝ նման դեպքերը պիտի սկսվեին  մարտի հինգից հետո, սակայն  դեռ ընտրությունները չսկսված՝ այսպիսի խնդիրների ենք բախվում: Այս երկրում, որն ընդունել է այսպիսի ընտրական համակարգ, կոպիտ սխալ եղավ. այն բացարձակ հարմար չէ մեր ժողովրդի մտածելակերպին», – Henaran.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Գագիկ Համբարյանը:

Վերջինս շեշտեց՝ նկատելի է, որ ծեծկռտուքների մեջ ներքաշվում են ոչ միայն տարբեր կուսակցությունների ներկայացուցիչները, այլև նույն կուսակցությունների ներկայացուցիչներն են իրար դեմ ելնում:

«Աբսուրդը հասել է նրան, որ ոմանք, երեկ՝ մեկ, էսօր՝ երկու, ասպարեզ են ելել, արդեն տարածաշրջաններն են բաժանում իրար մեջ, թե ով որտեղ իրավունք ունի քարոզարշավ անցկացնելու: Սա 21 -րդ դարում ֆեոդալական մասնատվածության օրինակ է: Նորաթուխ իշխանիկները, հաշվի առնելով ընտրական գործընթացները, տարածաշրջաններն են միմյանց միջև բաժանում, և սա իրենից այնքան մեծ վտանգ է ներկայացնում, որ ընտրություններից հետո այդ մարդիկ լիովին կամրապնդեն իրենց դիրքերը այսպես կոչված՝ իրենց բոստաններում: Սա շատ սխալ համակարգ էր, որը ներդրվեց Հայաստանում. դրա ամբողջ պատասխանատվությունը ՀՀ իշխանության վրա է», – նշեց քաղաքագետը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ