29 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Մեկ ամիս ժամանակ

Կառավարության այսօր՝ մարտի 2-ի  նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը գույքի վրա արգելանք դնելու վերաբերյալ հանձնարարական տվեց:

«Մեր համաքաղաքացիների և, հատկապես, տնտեսվարողների կողմից հաճախ իրավացիորեն բարձրաձայնում են դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության կողմից դրամական միջոցների վրա պարտավորության չափի անհամաչափ արգելանք դնելու խնդիրը, այն պարագայում, երբ վերջիններիս մոտ առկա էլինում շարժական կամ անշարժ գույք , որի արժեքը համաչափ է լինում պարտավորությանը կամ հակառակը»,-ասաց Կարեն Կարապետյանը:

Վարչապետի խոսքով՝ այս իրավիճակը հաճախ խոչընդոտ է դառնում բիզնեսի համար: «Ստեղծված իրավիճակը հիմնականում պայմանավորված է լինում օրենսդրական մակարդակով առկա խոչընդոտներով»,-նշեց նա:

Վարչապետը ՀՀ արդարադատության նախարարին հանձնարարեց . «Հանձնարարում եմ ՀՀ արդարադատության նախարարին մեկ ամսյա ժամկետում Դատական ակտերի հարկադիր ծառայության կողմից ֆիզիկական և իրավաբանական անձանց  որպես հայցի ապահովման միջոց արգելանքները գույքի կամ դրամական միջոցների վրա առավել համաչափորեն դրվելու և այդ ոլորտում առկա օրենսդրական խոչընդոտները  վերացնելու ուղղությամբ ներկայացնել առաջարկություն ՀՀ կառավարության աշխատակազմ»:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ