21 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Մարտի 1-ի արյունը ոչ ոք չի մարսելու.Լևոն Զուրաբյան

«Մարտի 1-ի արյունը ոչ ոք չի մարսելու»,-այս մասին այսօր՝ մարտի 1-ին, Երեւանի Ազատության հրապարակում ՀԱԿ-ՀԺԿ կազմակերպված հանարահավաքի ժամանակ ասել է ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:

«Մեր ժողովուրդն այս իրողության հետ չի հաշտվելու: Կա շատ կարեւոր մի խորհուրդ, որ ունի Մարտի 1-ը՝ ոչ միայն սպանվեցին 10 ՀՀ քաղաքացիներ, ոչ միայն հարյուրավոր մարդիկ վիրավորվեցին, այլեւ գնդակահարվեց Ազատության հրապարակը, որն 1988թ-ից արտահայտում է հայ ժողովրդի ազատ կամքը: Գնդակահարվեց այն հրապարակը, որը պայքարել է Արցախի ազատագրման համար, Հաայստանի անկախության համար»,-ասել է Զուրաբյանը:

Հիշեցնենք, որ 2008թ. փետրվարի 18-ի նախագահական ընտրություններից հետո ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները հավաքվել էին Ազատության հրապարակում եւ պահանջում էին ընտրությունների արդյունքների վերանայում: Նրանք 10 օր շարունակ շուրջօրյա հանրահավաքներ էին անցկացնում Ազատության հրապարակում:

Մարտի 1-ի առավոտյան ոստիկանությունը ուժով ցրեց Ազատության հրապարակում հավաքվածներին: Մարդիկ սկսեցին հավաքվել Մյասնիկյանի արձանի մոտ: Նույն օրը երեկոյան երկրի նախագահ Ռոբերտ Քոչարյանն արտակարգ դրություն հայտարարեց, ապա ուժային կառույցները հրազեն կիրառեցին անզեն ցուցարարների դեմ, որի հետեւանքով զոհվեց 10 քաղաքացի, այդ թվում երկու ոստիկան, եւս 200 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ ստացան:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ