Ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մարտի 2-ին ժամը 10.00-20.00 կդադարեցվի Արարատի մարզի` Մասիս քաղաքի, Նոր Կյուրին համայնքի 1, 2, 3 փողոցների, Մարմարաշեն, Այնթապ, Ջրահովիտ, Արևաբույր համայնքների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: