Ադրբեջանական «շնորհակալությունը» հայերին
Ինչպես և սպասվում էր,երբ հայերի կողմից ոչնչացված ազերի ասկյարների լեշերը հայտնվեցին Բաքվում,Իլհամ Ալիևը իր մեծ “շնորհակալությունը” հայտնեց մեծ մարդասեր հայերիս…
Քիչ առաջ Ադրբեջանի ՊՆ-ն նոր հայտարարությամբ հանդես եկավ…”Մեր զինվորականների մարմինները չեն գտնվում հայերի ձեռքում,որ նրանք էլ այն մեզ վերադարձնեն…Այդ տարածքները ամբողջությամբ գտնվում են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ…Միջազգային միջնորդների առկայությունը մեկ նպատակ ուներ՝ավելորդ արյունահեղության կանխման համար էր…”,-ասվում է Զաքիր Հասանովի ղեկավարած գերատեսչության հայտարարության մեջ…
Բաքվում շատ արագ մոռացան այս երկու օրվա ընթացքում, թե ինչեր էին հայտարարում և ում էին աղերսանքներով դիմում,որ այդ լեշերը փոխանցվի իրենց…Ուրացան Մինսկի խմբի համանախագահների անհասցե կոչը,որն ուղղված էր հայերին…Նույն միջնորդներն էին ասում,որ այդ լեշերը շպրտված են “չեզոք գոտում”…Միաբջիջ Հասանովը շատ լավ գիտի,որ ոչ մի ազերի չի համարձակվի հարցնել իրենց.”Եթե այդ տարածքները մեր վերահսկողության տակ են,ապա ու՞մ են սպասում քաջ ակյարները,որոնք մինչև հիմա չեն վախեցել ավելորդ արյունահեղությունից,առավել ևս հայի արյուն թափելուց…”Ոչ մի ազերի չի հարցնի Ալիևին,թե ո՞վ էր վեցերորդ զոհը հայերի կողմից ներկայացված լուսանկարում,որի անունը մինչև հիմա Ադրբեջանի ՊՆ-ն չի տվել (Ադրբեջանի ՊՆ-ի տարածված հայտարարության մեջ նշված է 5 ոչնչացված ասկյարի անուն)…Ու բազում այսպիսի հարցեր…Գիտի,որ չեն հրացնի…Դրա համար էլ այսպիսի հիմար ու անտրամաբանական հայտարարությամբ է հանդես գալիս…
Ես շատ լավ գիտեի,որ թուրք-ազերին ԵՐԲԵՔ շնորհակալություն չէր հայտնի մեզ իրենց լեշերին հետ վերադարձնելու համար…Ավելին,կհոխորտար,ինչպես անում է հիմա..Շատ ափսոս,որ մեր և Արցախի իշխանությունները մինչև հիմա դա չեն հասկացել, կամ իրենց անհասկացողի տեղ են դնում՝փորձելով հաճոյանալ ինչ-որ միջնորդների՝սպասելով,որ նրանք կգնահատեն այդ մարդասիրական քայլը…Սակայն այս ամենը ապարդյուն է…Ո՛չ միջնորդները,ո՛չ էլ առավել ևս մեր թուրք հարևանները դա չեն գնահատի…
Այդ ազերիների լեշերը ամենաքիչը մի տասը օր պետք է այդ դաշտում փտեին և “դելիկատես” դառնային վայրի կենդանիների համար…
Մեկուկես տարի առաջ նույն թուրք-ազերին չէր թույլ տալիս,որ մենք այդ նույն “չեզոք գոտուց” դուրս բերեինք մեր զոհված օդաչուների մարմինները…Նույն այդ Մինսկի խմբի միջնորդները ոչինչ չարեցին կամ էլ Բաքուն նրանց կոչերը բանի տեղ չեր դնում…
Հ.Գ.Ստացանք այն,ինչին որ սպասում էի…Իսկ մենք թուրքի հետ մարդասիրություն ենք ԽԱՂՈՒՄ…
Քաղաքագետ Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան գրառումը: