12 Հուլիսի, Saturday, 2025
KFC

«Ալյանս»-ի մամուլի խոսնակը դիմում է «Անալիտիկ»-ի տնօրենին

Հայտնի շորթող, հայ ազգի կնոջ պատիվը գետնին տված «Անալիտիկ» կայքի կալանավորված տնօրեն Անի Հովհաննիսյանին միայն մեկ հարց ունեմ՝ որ շոուներ ես անում ու փորձում ես նախընտրական շրջանում վարկաբեկել ժողովրդի մատից փուշ հանող պատգամավոր Տիգրան Ուրիխանյանին, որը քեզ ներեց քո լկտի հանցանքի համար, կարո՞ղ ես պատասխանել, թե որ դու իբր պայքարում էիր ադրբեջանական ծագում ունեցող «ՎՏԲ» բանկի դեմ ու սրտաճմլիկ հոդվածներ էիր գրում հայ զինվորի, պատերազմի ու «ՎՏԲ»-ի մասին, բա ինչո՞ւ ես հանձնարարել, որ աշխատողդ զանգի «ՎՏԲ» ու 1.000.000 դրամ ուզի ամսական:

Բա հիմա ի՞նչ ես դատարանին պատասխանելու, բա կալանավայրում, ուր նստած ես գիտե՞ն, որ զինվորի արյունը 1.000.000 ես գնահատել: Մինչ մեր մայրերն ու քույրերը առաջնագծում օգնում են մեր զինվորներին, դու շորթում ես անում՝ նրանց անունը շահարկելով և դու համարվում ես հայ կի՞ն:

Ի դեպ, շուտով անդրադառնալու եմ նաև իր շահի ու փողի համար ազգապիղծ Անիին պաշտպանող ու դատախազի բարեկամ կեղծավոր փաստաբան Լիպարիտ Սիմոնյանին:

 

«Ալյանս» կուսակցության մամուլի խոսնակ Վ. Քոչարյան

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ