27 Հունվարի, Երկուշաբթի, 2025
KFC

«Հաց բերող»-ի վիճակը ծայրահեղ ծանր է.Ազատության հրապարակում կրքերը թեժանում են

««Հաց բերող» Արթուր Սարգսյանի  վիճակը իմ ունեցած տեղություններով՝ ծանր է: Արդեն չի կարողանում շարժվել ու խոսել»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Ազգային միացյալ նախաձեռնության» նախագահ, «Ցեղակրոն» շարժման առաջնորդ Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը:

Նշենք, որ Շահեն Հարությունյանը և իր ընկերները բողոքի ցույց են սկսել ի պաշտպանություն «Սասնա ծռեր» խմբավորման աջակից Արթուր Սարգսյանի (Հաց բերող): Ակցիայի մասնակիցները գիշերել են Ազատության հրապարակում և անժամկետ հացադուլ հայտարարել:

«Մենք կանցնենք մշտական պայքարի ու Ազատության հրապարակը կդառնա պայքարի օջախ: Մենք այստեղ կխոսենք մեր ծրագրերի մասին, երթ կլինի ու հաջորդական քայլերը կքննարկվեն»:

Հիշեցնենք, որ սկզբում Արթուր Սարգսյանը մեղադրվում էր զինված խմբի կազմում նախնական համաձայնության շրջանակներում հուլիսի 17-ին ՊՊԾ գնդի տարածք մտնելու մեջ: Հետագայում նրա մեղադրանքը փոխվեց: Նա այժմ մեղադրվում է «Սասնա ծռերին» օժանդակելու մեջ:

Որոշ ժամանակ Արթուր Սարգսյանը գրավի դիմաց ազատության մեջ էր: Նա մի շարք առողջական խնդիրներ ունի:

Արթուր Սարգսյանը փետրվարի 9-ից հացադուլի մեջ է:

16997785_1357944210895495_239424193073258620_n

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ