Տիրապետեք, քանի ուշ չէ
Լիբանանի «Զարթոնք» օրաթերթի գլխաւոր խմբագիր Սեւակ Հակոբյանը գրում է.
Վերջերս համացանցում տեսանյութ տարածվեց, որտեղ երիտասարդ ադրբեջանցիները հայոց լեզվի եւ պատմության դաս էին անում:
Ազերի աշակերտների հայագիտությամբ հետաքրքրվածությունն ընդհանուր գիտելիքների կամ արեւելագիտության ծիրի մեջ լինի` թե պետական ռազմավարություն, մեզ շատ բան պետք է սովորեցնի…:
Եթե ընդհանուր գիտելիք է, ապա մեր զավակներից քանի՞սն են, շրջանցելով թուրքերենը միայն հայհոյելու համար գործածությունը, ակադեմեական հետաքրքրություն ցուցաբերում գիտականորեն սովորելու այն: Իսկ եթե չեն սովորում, ինչու …
Իսկ եթե պետական ռազմավարություն է թշնամու լեզուն սովորելը, դարձյալ ինչո՞ւ մենք չենք անում դա: Ազերիները հայերեն լավ սովորելով` կկարողանան այն կիրառել մեր դեմ, ինչպես հետախուզության ու լրտեսության նպատակներով, այնպես էլ մեր հոգեւոր ու մշակութային արժեքներն ու պատմությունը կեղծելու կամ յուրացնելու նկատառումով, ինչպես նաեւ տեղեկատվական, քարոզչական եւ հոգեբանական պատերազմներում հայերենի գործածությամբ մեր մեջ խառնակություն եւ խուճապ ստեղծելու համար: Չ ե՞ք կարծում, որ հայալեզու ազերիական կայքերը եւ ընկերային համացանցի էջերը նման դասերի շրջանաւարտներով է, որ գոյություն ունեն:
Այս իրավիճակի դեմ մենք թուրքերենին տիրապետող քանի՞ հայ լրագրող ունենք: Մեր հարյուրաւոր լրատվական միջոցներից քանի՞սն են մեր թշնամու լեզվով լրատվություն ապահովում: Քանի՞սն են ի վիճակի թուրք կամ ազերի հասարակության հետ խոսելու իր լեզվով՝ մեր դատը հասանելի դարձնելու համար այդ հասարակություններին:
Աթոռ-աթոռ խաղացող Սփյուռքի մեր շատ ազգային կառույցների համար նման օգտաշատ նվիրումը կարեւոր ռազմավարութիւն չէ՞: Հայրենի պետությանը պետք չէ՞ նման բան պետականորեն ֆինասավորելու ու քաջալերելու երիտասարդությանը ընտրելու ազգանվեր այս դաշտը:
Դաշտ, որին չենք տիրապետում…: Տիրապետենք քանի ուշ չէ:
Տեսանյութը ինչպես են ադրբեջանցիները հայերեն սովորում`
այստեղ