Ադրբեջանի զինուժն արձակել է շուրջ 2200 կրակոց
Փետրվարի 27-ին եւ լույս 28-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 120 անգամ, որի ընթացքում, հայ դիրքապահների ուղղությամբ, արձակել է շուրջ 2200 կրակոց:
Արցախի ՊԲ-ից հայտնում են, որ առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել արեւելյան եւ հյուսիսային ուղղություններում: Նշված հատվածներում ադրբեջանական զինուժը 60 եւ 82 միլիմետրանոց ականանետերից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ընդհանուր առմամբ 15 արկ:
ՊԲ առաջապահ զորամասերը լիարժեք վերահսկողություն են պահպանում առաջնագծում եւ շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: