Բոլոր կարգի դիլետանտներին ու կարճ հիշողություն ունեցողներին
Նախքան Ազգային ժողովի նիստի հարցերի քննարկումը՝ մտքերի փոխանակության ժամանակ, ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ այս օրերին տարբեր լուրեր են պտտվում, թե ԲՀԿ խմբակցությունը 2010 թվականին կողմ է քվեարկել կուտակային կենսաթոշակներին վերաբերող նախագծին:
«Բոլոր կարգի դիլետանտներին ուզում եմ հիշեցնել 2012 թվականի քվեարկության եզրափակիչ դրույթում պարտադիր բառը չի եղել: Նրանք, ովքեր փորձում են տարբեր լրատվական մանիպուլացիաներ անել, վերցրեք ու կարդացեք, որ 2010-ի որոշմամբ՝ ուժի մեջ է մտնում միայն կամավորության սկզբունքը, իսկ հետո նախագիծն ընդհանրապես հետաձգվեց, իսկ երբ բերվեց 2014-ին, նրա բոլոր լրամշակումներին ԲՀԿ խմբակցությունը դեմ է քվեարկել: Մենք միայն կամավորության սկբզունքին ենք կողմ եղել: Բոլոր կարճ հիշողություն ունեցողներին սա հիշեցնում եմ, իսկ մնացածը հաջորդ դասին»,-ասաց նա:
ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն էլ արձագանքեց. «Ես խնդրում եմ այդ դասին էլ, հաջորդին բոլորին՝ կարճ ու երկար հիշողություն ունեցողներին էլ, ձեր ձայնալարերն այդքան չծանրաբեռնեք»: Դուք երբ հանգիստ եք խոսում, դուք ավելի հաճելի եք, տիկին Զոհրաբյան»:
Նաիրա Զոհրաբյանն էլ տեղից հորդորեց դասեր չտալ: