Հզոր պայթյուն Թուրքիայում․ զոհերի թվում երեխա կա /տեսանյութ/
Երեկ երեկոյան Թուրքիայի Շանլըուրֆա նահանգում հզոր պայթյուն է որոտացել: Թուրքական «Hürriyet»-ի տեղեկացմամբ՝ 1 տոննա պայթուցիկ նյութով բեռնված ավտոմեքենայի պայթյունի հետևանքով զոհվել է 2, վիրավորվել՝ 15 քաղաքացի: Ավելի ուշ պարզվել է, որ զոհվածներից մեկը երեխա է, սակայն որոշ լրատվամիջոցներ գրում են, որ նա մոտ 11 տարեկան էր, որոշներում էլ տեղեկություններ կան, որ փոքրիկը 3 տարեկան էր։
Պայթյունը տեղի է ունեցել անվտանգության և արդարատության համակարգի աշխատակիցներով բնակեցված շենքի հարևանությամբ: Շանլըուրֆայի նահանգապետ Գյունգյոր Ազիմ Թունայի խոսքով՝ ահաբեկչությունը կազմակերպված է եղել «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) կողմից: