26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

30 օրեկան տղա երեխան գանգի կոտրվածքից է մահացել.մանրամասներ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ 30 օրեկան երեխայի մահվան հանգամանքները պարզելու  ուղղությամբ:

2017թ. փետրվարի 10-ին՝ ժամը 05:05-ին, շտապօգնության կայանից  ահազանգ է ստացվել առ այն, որ Երևան քաղաքի բնակարաններից մեկում  հանկարծամահ է եղել  30 օրեկան տղա երեխա: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն , դիակի զննությամբ փորձագետները հայտնաբերել են գանգի կոտրվածք։

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում նույն օրը հարուցվել է քրեական՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով (ծանր մարմնական վնաս պատճառելը, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ): Երեխան ճանաչվել է տուժող, հարցաքննվել են երեխայի ծնողները, հարազատները, բուժաշխատողները։

Նախնական քննության տվյալներով՝  երեխայի մայրը ծննդաբերել է 2017թ. հունվարի 10-ին, իսկ  ծննդատնից դուրս գրվել հունվարի 18-ին։ Ըստ բժիշկների՝ նորածնի մոտ նկատվել էր գլյուկոզայի նվազեցում և մաշկի դեղնության ինտենսիվացում, ուստիև՝ համապատասխան բժշկական օգնություն են ցուցաբերել նրան։

Հարազատների ցուցմունքների համաձայն՝ դուրս գրվելու ժամանակ  փոքրիկի գլխի հետևի ձախ կողմում նկատել են անհարթություն, սակայն կարևորություն չեն տվել՝ մտածելով, որ նա 8 օր շարունակ գտնվել է բժիշկների հսկողության ներքո։ Հարազատները հայտարարել են, որ երեխան տանը վայր չի ընկել, գլուխը որևէ տեղ պատահաբար չի դիպել։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ