«ՍԱՍ-ի Արտակը»` աննախանձելի վիճակում. Ժողովուրդ
ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Սարգսյանը՝ ՍԱՍ-ի Արտակը, հայտնվել է աննախանձելի
վիճակում։ Նախ՝ տարեսկզբին ՊԵԿ-ը ստուգումներ սկսեց «ՍԱՍ» սուպերմարկետների ցանցում, եւ արդյունքում երկու օր փակ էին Թումանյան եւ Բաղրամյան փողոցների մասնաճյուղերը։ Իսկ
ահա փետրվարի 9-ին Էլ «ՍԱՍ գրուպ» ՍՊԸ-ի դեմ դատական հայց է ներկայացրել «Մայքրոսոֆթ Կորպորացիա» ընկերությունը։
Այս տարվա փետրվարի 9-ին Կենտրոն եւՆորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան ներկայացրած հայցում «Մայքրոսոֆթ Կորպորացիան» «ՍԱՍ
գրուպ»-ից պահանջել է դադարեցնել հեղինակային իրավունքի խախտումը եւ որպես փոխհատուցում
վճարել ավելի քան 15 միլիոն դրամ: Այս գործով դատավոր Է նշանակվել Հայարփի Զարգարյանը։
Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: