27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Կիզակետում կինոարվեստն է. ԱՄՆ դեսպանատունը ներկայացնում է ամերիկյան ֆիլմեր ցուցաշար՝ «Մարդկային պատմությունների խճանկար»

Երբ լույսերը հանգում են ու կինոթատրոնի էկրանին սկսվում է ֆիլմը, մենք արագ տեղափոխվում ենք դեպի այլ ժամանակներ ու վայրեր: Ֆիլմերիմիջոցով մենք կարող ենք տեսնել ուրիշների պատմություններն ու գնալ նրանց հետքերով: Շեշտադրելով ֆիլմերի ու կինոարվեստի փոխակերպողբնույթը՝ ԱՄՆ դեսպանատունը մեկնարկեց ամերիկյան ֆիլմերի ցուցաշար «Մարդկային պատմությունների խճանկար» խորագրի ներքո և առաջիկաերկու ամիսների ընթացքում հայ հանդիսատեսին կներկայացնի 33 ամերիկյան ֆիլմեր: Անդրանիկ ցուցադրությունը կլինի փետրվարի 13-ին «Մոսկվա» կինոթատրոնում և էկրան կբարձրանա  մրցանակակիր «Կարմիր սրտերի Ջեքը» ֆիլմը:

 

«Ֆիլմերը մեզ տեղափոխում են մի նոր աշխարհ, մեզ ներկայացնում այլ մոտեցումներ, օգնում հասկանալ մեզ շրջապատող աշխարհը», – ասացՀայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը:

 

Ամերիկյան ֆիլմերի ցուցաշարի շրջանակում մեկ շաբաթով Հայաստան է ժամանում նաև «Կարմիր սրտերի Ջեքը» ֆիլմի ռեժիսոր, մրցանակակիր ռեժիսոր/պրոդյուսեր Ջանեթ Գրիլոն, ով քննարկումներ կունենա հանդիսատեսի հետ, ուսանողական խմբերի հետ քննության կառնի կինոարվեստը և կներկայացնի աուտիզմնին առնչվող իր փորձը: Ցուցաշարը կբացվի տ-ն Գրիլոյի ֆիլմով, որը պատմում է  փախուստի մեջ գտնվող մի դեռահաս աղջնակի մասին, ով ներկայանում է որպես հմուտ ու սրտացավ տնային դայակ և  կարողանում ստեղծել յուրահատուկ կապ աուտիզմ ունեցող 11-ամյաաղջնակի ու նրա  ընտանիքի հետ: Ֆիլմի ցուցադրմանը կհաջորդի հանդիսատեսի հարց ու պատասխանը ռեժիսորի հետ:

 

Ամերիկյան ֆիլմերի ցուցաշարը կշարունակվի մինչև մարտի 31-ը. կներկայացվեն թե՛ գեղարվեստական, թե՛ վավերագրական ֆիլմեր: Ֆիլմերը կցուցադրվեն  Երևանում, Գյումրիում ու Վանաձորում:

 

Ցուցաշարում ընդգրկված մյուս ֆիլմերում անդրադարձ է կատարվում այնպիսի հարցերի, ինչպիսիք են՝ հաշմանդամությունը, ծաղրն առցանցտիրույթում, բնապահպանությունը, ծրագրավորման ոլորտում առկա գենդերային բացը, մշակույթի ու խոհանոցի միջև կապը: Բոլոր ցուցադրությունների մուտքն ազատ է, իսկ դահլիճում տեղերը համալրվում են առաջին եկողն առաջինն է տեղ զբաղեցնում սկզբունքի համաձայն:Ամբողջական ծրագիրը կարող եք գտնել առցանց՝ www.usa.am/announce/AFSArmenia:

 

Ֆիլմերի ցուցադրմանը զուգընթաց  «Մարդկային պատմությունների խճանկարի» շրջանակում նախատեսվում է երիտասարդ հայ վավերագրողներիհամար անցկացնել մեկ շաբաթ տևողությամբ դասընթաց ֆիլմերի մոնտաժման վերաբերյալ, որը կվարի մոնտաժի օսկարակիր վարպետ, ինչպես նաև տարբեր մրցանակների արժանացած ռեժիսոր, պրոդյուսեր, գրող և կինոգործիչ Դագ Բլաշը:

 

«Հայերն այնքան հուզիչ պատմություններ կարող են էկրանավորել, և հիանալի է, որ մեր հարգարժան հյուրերն այդքան շատ ժամանակ են անցկացնելուերիտասարդ հայ ռեժիսորների հետ: Նպաստելով նրանց հմտությունների կատարելագործմանը՝ մենք հուսով ենք, որ  կինոարվեստի նոր սերնդիհայաստանյան գործիչները կկարողանան առավել վստահ ներկայացնել իրենց պատմությունները հայ ու միջազգային հանդիսատեսին», – ասաց դեսպանՄիլսը:

 

Ցուցաշարի վերաբերյալ թրեյլերը դիտեք այստեղ. https://fil.email/wc584

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ