26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Եթե Հայաստանը կարգավորի հարաբերությունները Ադրբեջանի հետ, սահմանը կբացենք. Թուրքիայի տրանսպորտի նախարար

Թուրքիայի կապի և տրանսպորտի նախարար Ահմեթ Արսլանը Կարսում տեղական ինքնակառավարման մարմինների ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպմնը անդրադարձել է հայ-թուրքական փակ սահմանի խնդրին:

Ըստ թուրքական «Ensonhaber.com» լրատվական կայքի` նախարար Արսլանը, նշելով, որ իրենք Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու և առանձին ճանապարհների միջոցով ձգտում են Կարսը միացնել տարածաշրջանի հետ, ավելացրել է, որ իրենք կբացեն նաև հայ-թուրքական սահմանը, եթե «Հայաստանը կարգավորի հարաբերությունները Ադրբեջանի հետ»:

Արսլանը մասնավորապես ասել է. «Ցավոք, Հայաստնի հետ սահմանը փակ է, երանի այն բաց լիներ: Եթե Հայաստանը վերջ դնի Ղարաբաղի օկուպացիային ու կարգավորի Ադրբեջանի հետ հարաբերությունները, այն ժամանակ էլ սահմանը կբացենք»:

Թուրք նախարարը նաև նշել է, Հայաստանի հետ սահմանի փակ լինելու պարագայում իրենց համար մեծանում է Աքթաշ/Կարծախի թուրք վրացական սահմանային անցակետի նշանակությունը, որը Կարսի նահանգի համար ևս մեկ ճանապարհ է Վրաստանի հարավային շրջանների հետ հաղորդակցվելու համար:

Նշենք, որ 2015-ի սեպտեմբերին բացված Վրաստանի հետ 3-րդ` Աքթաշ/Կարծախի անցակետը միևնույն ժամանակ հանդիսանում է Վրաստանի տարածքով Թուրքիան և Հայաստանը միացնող ամենակարճ ցամաքային ճանապարհը:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ