04 Մայիսի, Կիրակի, 2025
KFC

Թուրքիայի և Ուկրաինայի քաղաքացիները փոխադարձ արտոնություններ կստանան

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Ուկրաինայի հետ պայմանավորվածություն են ձեռք բերել 2 երկրների քաղաքացիներին առանց ճամփորդական (արտասահմանյան) անձնագրերի փոխայցելություններ կարարելու շուրջ:

Այսպիսով իրավական գործընթացների ավարտից հետո 2 երկրների քաղաքացիները հնարավորություն կունենան միայն ինքնությունը հաստատող քարտերի (նույնականացման քարտ) միջոցով փոխայցելություններ կատարել:

Ըստ թուրքական «Haberler.com» լրատվական կայքի` Չավուշօղլուն հայտարարել է, որ նոր կարգավորումը նպատակ ունի ավելացնել փոխադարձ այցելությունները և համագործակցությունը զբոսաշրջության ոլորտում:

Թուրք նախարարը տեղեկացրել է նաև, որ կարգավորումը ուժի մեջ կմտնի մինչ ամառ:

Նշենք, որ այսպիսի կարգ Թուրքիան կիրառում է 14 երկրների հետ, որոնց շարքում են Գերմանիան, Բելգիան, Ֆրանսիան, Վրաստանը, Շվեցարիան, Իտալիան, Հունաստանը:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ