27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ինտրիգն Օհանյանի հետ է կապված

«Գալիք ընտրություններում միակ, այն էլ փոքր ինտրիգը պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն է, մնացածը եղավ այնպես, ինչպես որ սպասելի էր»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն այսպիսի տեսակետ հայտնեց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը։

«ԲՀԿ-ն եւ ՀՀԿ-ն քաղաքական իմաստով էապես չտարբերվող կուսակցություններ են: Այս ամենի մեջ կա երկու այլընտրանքային խումբ. ԵԼՔ դաշինքը, որը համակրանք ունի, վստահություն է ներշնչում, եւ «Համախմբումը»՝ Սեյրան Օհանյանի հետ:  Նրանք կարծում եմ այլընտրանք են այս ռեժիմին: Իմ խորը համոզմունքը նա է, որ նրան աշխատանքից հեռացրեցին, քանի որ ՀՀԿ-ն անվստահություն ուներ, որ որոշակի զարգացումների դեպքում Սեյրան Օհանյանը չէր օգտագործի բանակը, այսինքն՝  ներքաղաքական զարգացումների ժամանակ: Նրանց ավելի նվիրված մարդ էր պետք», – նշեց բանախոսը:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ