27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Երեւանի թիվ 1 տուն ինտերնատ»-ում լուրջ խախտումներ են բացահայտվել. Քրգործ է հարուցվել

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ենթակայության «Երեւանի թիվ 1 տուն ինտերնատ» ՊՈԱԿ-ում կատարված ուսումնասիրությամբ խախտումներ են բացահայտվել:

ՀՀ գլխավոր դատախազությունից  հայտնում են, որ պարզվել է, որ 2011-2016թթ. ընթացքում նշված կազմակերպության պաշտոնատար անձի /անձանց/ կողմից ՊՈԱԿ-ի հաստիքային միավորների վրա հաստիքների համալրման անհրաժեշտության բացակայության պայմաններում հրամանագրվել են հիմնական աշխատողներ, պահվել է ՊՈԱԿ-ների միասնական հաստիքացուցակներով չնախատեսված մեկ հաստիքային միավոր, եւ նշված հաստիքները զբաղեցրած անձինք շուրջ 3.687.000 դրամ վարձատրություն են ստացել պետական բյուջեից: ՊՈԱԿ-ի հաշվառումից չեն հանվել մահացած, հիվանդանոց տեղափոխված կամ ընտանիք վերադարձած խնամյալները, անօթեւանների ընդունումը եւ դուրսգրումը չի արտացոլվել ճաշացուցակներում, որը հանգեցրել է սննդամթերքի ծախսի ՀՀ պետական բյուջեից 8.471.200 դրամ ավելի ֆինանսավորման:

 Նկատի ունենալով, որ արձանագրված խախտումներն առերեւույթ պարունակում են հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ ՔԿ-ին:
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ