25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Արմեն Մովսիսյանը մանրամասնում է` ինչ է դրված “Գազպրոմի” հետ բանակցային սեղանին

Ռուսական ՛՛Գազպրոմ՛՛ ընկերության հետ դեռևս ոչ մի գործարք չի կատարվել: Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարեց էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը:

՛՛Որևիցե գործարք կատարված չէ: Այս պահին բանակցություններ են ընթանում: Բանակցությունների սեղանին դրված է 20 տոկոս բաժնետոմսեր տալ-չտալու հարցը, բայց բանակցությունների սեղանին դրված է ոչ միայն այդ հարցը, կան նաև այլ հարցեր՛՛ ասաց նա: Մովսիսյանը հայտնեց, որ մինչև ամսվա վերջ ռուսական կողմի հետ բանակցությունները կավարտվեն: 

Հարցին, թե ի՞նչ իմաստ ունի 20 տոկոսը հանձնել ՛՛Գազպրոմին՛՛, եթե հետո էլ ոչինչ չենք ունենալու և ռուսական կողմը այդ դեպքում կարող է ցանկացած գին թելադրել, Արմեն Մովսիսյանը պատասխանեց.

՛՛Խնդիրը այդպես չի դրված, որ ինչ ուզենան` անեն, բանակցությունները հենց դրա համար են գնում, որ ինչ ուզեն, այն չանեն, այլ որպեսզի երկարատև ժամանակաշրջանի համար ավելի ապահոված գազամատակարարում մենք ունենանք՛՛:


KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ