25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Տիգրան Սարգսյանը Տիգրան Սարգսյանի հետ կապ չունի՞. վարչապետն ՝ իր անվան սկանդալի շուրջ

Այսօր Ազգային ժողովում 2012թ. բյուջեի կատարողականի քննարկմանը խմբակցությունների ելույթներից հետո ելույթ ունեցավ նաև ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Նա նշեց, որ նախ և առաջ ցանկանում է անդրադառնալ իր անձի շուրջ եղած քննարկումներին: Հիշեցնենք, որ ըստ ”Հետքի”` Կիպրոսում գրանցված ”WLISPERA HOLDINGS LIMITED” օֆշորային ընկերության բաժնետերերն են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը և ”ադամանդագործ” Աշոտ Սուքիասյանը: Այս ընկերությունն ուղղակի առնչություն ունի գործարար Փայլակ Հայրապետյանի ունեզրկման հետ:

 ՛՛Վերջին 25 տարիների ընթացքում իմ մասնագիտական գործունեությունը տնտեսության ֆինանսական ոլորտում էր,  փողերի լվացման մեխանիզմները, հայեցակարգը իմ անմիջական ղեկավարությամբ է ներդրվել ՀՀ-ում, պարոն Ջհանգիրյանն էլ կհաստատի դա, քանի որ մասնակցում էր այդ քննարկումներին:

Այս ամենը թույլ է տալիս ենթադրել, որ ես փոքր-ինչ պատկերացում ունեմ, թե ինչ բան է օֆշորային գոտին, օֆշորային հաշիվները, փողերի լվացումը,-ասաց վարչապետն ու շարունակելով,-եւ հիմա ի՞նչում եմ ես մեղադրվում, որ օֆշորային գոտում իմ անունով ստեղծել եմ ձեռնարկություն՝ նպատակ ունենալով խլել Հայաստանում ինչ-որ մեկի բիզնեսը կամ կառուցել սխեմա, որով ինձ պետք է փող հատուցեն:

Ֆինանսական համակարգի հետ փոքր-ինչ առնչություն ունեցող մարդը կհավաստի, որ սա անհեթեթություն է, որովհետև ավելի անհեթեթ սխեմա մշակել, բացատրությունների կամ հիմնավորումների կարիք էլ չկա, որ այդպիսի անհթեթություն իմ մտքով կարող էր անցնել՛՛:

Վարչապետի խոսքով՝ ՛՛որևէ մեկի համար դժվարություն չի օֆշորային գոտում ձեռնարկություն ստեղծել Նիկոլ Փաշինյանի անունով՝ չունենալով նրա թույլտվությունը: Այո, դա օֆշորային գոտիների առանձնահատկությունն է՛՛: Տիգրան Սարգսյանն ասաց, որ անհրաժեշտ բացատրություններն ինքն արդեն հրապարակային ձևով ներկայացրել է:  Ըստ վարչապետի՝ սրա նպատակը ոչ թե փողերի լվացումն է,  այլ իրեն վարկաբեկելը: 

Տիգրան Սարգսյանը հայտնեց, որ ինքը պատասխանել է հարցին, թե որտեղ է գտնվել 2010 թվականի մայիսի վեցին, երբ ձեռնարկությունը գրանցվել է, և նշեց, որ ինքը մանրակրկիտ հաշվետվություն է տվել, որ այդ օրը գտնվել է Պրահայում, և բազմաթիվ լրագրողներ եղել են իր հետ, ու  գիտեն՝ րոպե առ րոպե որտեղ է ինքը եղել:

՛՛Բայց ես հանգիստ եմ վերաբերում այդ մեղադրանքներին, որովեհտև սա ոչ վերջին մեղադրանքն է, ոչ առաջին՛՛:Տիգրան Սարգսյանն ասաց, որ վերջին քսան տարիների ընթացքում  իր դեմ ուղղված մեղադրանքները բազմաթիվ էին: ՛՛Երբ ես ԿԲ-ի նախագահ էի, ինձ մեղադրում էին, որ փակում եմ ու սնանկացնում բանկերն՝ ունենալով նպատակ սեփականացնել այդ բանկերը: Ասում էին, որ Միջերկրական ծովի ափին դղյակ ունեմ, ինչ-որ լրագրողներ գնացել էին ու իբր հարևանների հետ խոսել, հետո կրկին հերքվեցին՛՛:

Վարչապետի խոսքով՝ սրան պետք է հանգիստ վերաբերել, քանի որ դեմոկրատական զարգացումը հենց սա է ենթադրում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ