08 Նոյեմբերի, Saturday, 2025
KFC

ՊՆ քննչական բաժանմունքի պետը ձերբակալվել է կաշառք վերցնելու կասկածանքով

 Պաշտպանության նախարարության քննչական ծառայության մարզային բաժանմունքի պետը ձերբակալվել է կաշառք պահանջելու կասկածանքով։ ”Փաստինֆո գործակալության ունեցած հավաստի տեղեկությունների համաձայն, բաժանմունքի պետը մասնավորապես փաստաբանի միջոցով գումար է պահանջել մի սպայից։ Քննությանը մոտ կանգնած աղբյուրների փոխանցմամբ, գործը բացահայտվել է զինվորական դատախազության ձեռնարկած միջոցառումների հիման վրա։

Սպայի վերաբերյալ նյութերի ուսումնասիրության արդյունքում պարզելով, որ առկա է գործը կարճելու հիմքեր՝ հսկողություն իրականացնող զինվորական դատախազությունը համաձայնել էր գործը կարճել, ինչն էլ   քննչական բաժանմունքի պետը փորձել է «իրացնել» եւ փաստաբանի միջոցով սպայից գումար պահանջել  գործը կարճելու պատճառաբանությամբ։ Այս մասին հայտնի է դարձել  դատախազությանը  եւ մշակված միջոցառումների արդյունքում բաժանմունքի պետը ձերբակալվել է։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ