25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Բյուջեն, ադամանդագործությունը, Կճոյանի ”բենթլին” եւ Տիգրան Սարգսյանը

՛՛Բյուջեի կատարողականը պետք է ըստ էության ներկայացվեր, թե ինչ է կատարվել տվյալ երկրի հետ բոլոր իմաստներով, արդյոք այդպիսին է այն փաստաթուղթը, որը մեզ է ներկայացվել՛՛,-այսպես արտահայտվեց այսօր Ազգային ժողովում 2012թ. բյուջեի կատարողականի վերաբերյալ քննարկմանը ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ այս փաստաթուղթը կառավարության աննախադեպ, անվերջանալի հաջողությունների շարքի մասին է։

Մեջբերեց` բյուջեի կատարողականում գրված է բառացիորեն հետևյալը՝ ”սեփական արբանյակի թողարկման և այն ՀՀ –ին հատած գերռաստիցիոնալ ուղեծրում տեղակայելու նպատակով կապի և տրանսպորտի նախարարությանը կից 2012թ-ին ստեղծվել է Արմկոսմոս ՓԲԸ։

Ինչպես հասցրիք կռահել, ՀՀ-ը միանգամայն լեգիտիմ կարգով տեղ է զբաղեցրել մոլորակի տիեզերական պետությունների շարքում։  2012-ին ՄԱԿ-ի լիագումար նիստում Հայատանը կոնսենսուսով ընտրվել է բաց տիզերքի օգտագործման խորհրդի կազմում։ 

Եթե հաշվի առնենք, որ դեռևս 2011թ-ին սփյուռքի նախարարը առաջին տիեզերագնացի հարցը լուծել էր, տիեզերքը նվաճած պետությունները հասկացան, որ ի դեմս Հայաստանի լրջագույն մրցակից ունեն իրենց համար՛՛,-շեշտեց Փաշինյանը:

Պատգամավորն ընդգծեց, որ աշակերտների թիվն օր օրի պակասում է, մահացությունը գերազանցում է ծնելիությանը, ինքնասպանություներն աճել են։ ՛՛Այս ամենի մասին բյուջեի կատարողականում չգիտենք, փոխարենն իմանում ենք, որ կառավարությունն ընդունել է հայեցակարգեր, պլատֆորմներ, ռազմավարություններ՛՛։

Փաշինյանը զավեշտ որակեց նաև ադամանդագործության զարգացումը: ՛՛Ադամանդագործությունը զարգացնելու մի ծրագիր կա, որ Տիգրան Սարգսյանը գործարարներին էր ներկայացնում իբր մեծ հնարավորություններ ունեցող մեկին՝ Աշոտ Սուքիասյանին… թե ինչով է նա հայտնի, ոչ մեկ չգիտի, թերևս նրանով,  որ Նավասարդ Կճոյանին ”բենթլի” նվիրեց։

Որևէ մեկը կարող է բացատրի՝ ինչ գործ ունի Նավասարդ Կճոյանը ադամանդագործության զարգացման համար ստեղծված կառավարական խորհրդում՛՛,-հարցրեց պատգամավորն ու շարունակեց.  ՛՛Մամուլում հայտնված տեղեկությունների համաձայն՝ Կճոյանի և Սարգսյանի հաշվի վրա է նստել 10 մլն դոլար, և այդ գումարները փոշիացել են։

Նիկոլ Փաշինյանը եզրափակելով՝ ասաց, որ դեմ է քվեարկելու բյուջեի կատարողականին, քանի որ ի տարբերություն ոմանց՝ հերյուրանքը տարբերում է իրականությունից: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ