Ով է բռնել ԿԲ-ի ամորձիներից. Բագրատյանը հունից դուրս եկավ
“Այս երկրում ապրելու շանս չկա, նորմալ աշխատելու եւ մարդ դառնալու շանս չկա, դրա համար են այս երկրից գնում”,- խորհրդարանի ամբիոնից քիչ առաջ համարյա գոռում էր ՀԱԿ խմբակցության անդամ, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը՝ ԿԲ-ի ներկայացրած 2013թ. դրամավարկային քաղաքականության ծրագրի քննարկման ժամանակ։
Նախկին վարչապետը փորձում էր համոզել, որ ներկայացված թվերը չեն համապատասխանում իրականությանը:
“Չի կարող լինել կարտոֆիլի այդքան արտադրություն կամ խաղողի նման քանակի բերքատվություն, դրանք ուռճացված աճեր են։ Գյուղատնտեսության աճը չափազանցված է։ Արմավիրի մարզն այսօր այնքան գյուղմթերք է արտադրում, ինչ ողջ հանրապետությունը 1990-ին։ Ինչի՞ թոշակները չեք բարձրացնում, գներն աճում էեն 10 տոկոսով, թոշակները՝ 5 տոկոսով, բա էդ մարդը ոնց երկրից չգնա։ Այստեղ լուրջ խնդիր կա”,-ասաց Բագրատյանը:
Պատգամավորն առաջարկեց Կենտրոնական բանկում ստեղծել խորհուրդ: Սա թույլ կտա ունենալ տնօրեն, նաեւ վերահսկող եւ կունենանք իսկական Կենտրանական բանկ:
“Չեն թողնում, ամորձիներից բռնել ու թույլ չեն տալիս, որ Կենտրոնական բանկը, երկրի ֆինանսական համակարգը փոխվեն”,- եզրափակեց Բագրատյանը: