Աթար վառեք` հորդորեց ոստիկանին. շարժվեցին նախագահական /վիդեո/
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մասնաշենքի դիմացից “Կանգնեցնենք գազի թանկացումը” նախաձեռնության մասնակիցները շարժվեցին դեպի ՀՀ նախագահի նստավայր: Հիշեցնենք, որ նրանց ներկայացուցիչներին չէին թույլատրել մասնակցելու հանձանաժողովի նիստին:
Ճանապարհին ակցիայի մասնակիցները կոչ էին անում հանրությանը միանալ իրենց, սակայն ոչ մեկը չէր արձագանքում: Ինչպես հաղորդում է Henaran.am-ի թղթակիցը, բողոքավորները հասել են Բաղրամյան պողոտա, նստել են նախագահի նստավայրի դիմաց: Մինչեւ այս պահը նրանց ոչ մեկը չի մոտեցել:
Ի դեպ, ակցիայի մասնակիցներից մեկը կոչ արեց ոստիկաններին` թույլատրելու մտնել հանձնաժողովի շենք: “Դուք գազ չեք վառում”,-հարցրեց բողոքավորներից մեկը:
“Ոչ, էլեկտրաէներգիա եմ օգտագործում”,-հետեւեց ոստիկանի պատասխանը:
“Գուցե աթար վառեք, քանի դա էլ չեն թանկացրել”,-նկատեց ակցիայի մեկ այլ մասնակից: