Քեզ դրել ես առաջին տիկնոջ տեղը … արքայազն Չարլզն այսքան թանկ չնստեց /վիդեո/
Քիչ առաջ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում մեկնարկեց գազի եւ էլեկտրաէներգիայի նոր սակագների հարցի քննարկումը:
Հիշեցնենք, նախատեսվում է գազի յուրաքանչյուր խորանարդ մետրի սակագինը բնակչության համար սահմանել 156 դրամ գործող 132-ի փոխարեն: Մեկ կլիովատ էլէներգիայի գինսը սահմանել38 դրամ , գործող 30-ի փախերն: Ամենայն հավանականությամբ հանձնաժողովն այսօր կկայացնի որոշումը:
Հանձնաժողովի շենքի մոտ հավաքված ակտիվիստները դժգոհում են, թե ինչու քննարկմանը չի ապահովվում շահագրգիռ բոլոր կողմերի մասնակցությունը :
Նրանք օրենքին հղում անելով` նկատեցին, որ Հանձնաժողովը պարտավոր է ապահովել կողմերի ներկայությունը: Մոտ 40-ի հասնող ակտիվիստներին հսկում են երկու տասնյակ ոստիկաններ: Դիմելով հանձնաժողովի մամլո պատասխանատու Մարիամ Ստեփանյանին` ակտիվիստներից մեկը նկատեց. “Քեզ դրել ես առաջին տիկնոջ տեղը, ինչու չեք թողնում մարդիկ ներս մտնեն, հետեւեն քննարկմանը”:
Ի դեպ, հանձնաժողովը խոչընդոտում է նաեւ լրագրողների աշխատանքին` լուսաբանման հնարավորությունը ընտրողաբար է արվում: Henaran.am-ի թղթակցին, ինչպես նաեւ մի շարք ԶԼՄ-ների թույլ չեն տալիս ներս մտնել` պատճառաբանելով, թե անհրաժեշտ էր 5 օր առաջ հավատարմագրվել:
Հ.Գ. Հատուկ հանձնաժողովի մամուլի հետ աշխատող չինովնիկներին հիշեցնում ենք, որ անգամ արքայազն Չարլզի հայաստանյան այցը լուսաբանելու համար լրատվամիջոցների հավատարմագրումը մեկ օր առաջ է արվել: