Դարձյալ ՊԵԿ նախագահի ունեցվածքից /վիդեո/
”Ոնց կարող է խոչընդոտել, մենք պատասխան ենք տվել, նաև Էթիկայի հանձնաժողովն է քննարկել, ես այդ պատասխանին ավելացնելու բան չունեմ: Ուղղակի չեմ հասկանում` վերջին ժամանակներս ինչու են այդչափ քննարկում, անունը շոշափում”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանը` ի պատասխան ”Թրանսփարենսի ինթրնեշնլ” Հ/Կ-ի այն պնդումների, որ ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը մի շարք գործարաններ ունի և խոչընդոտում է բիզնեսմենների աշխատանքին:
”Բյուջետային մուտքերի ապահովման կողքին ուղղակիորեն ոնց որ մարդիկ լինեն, որ ցանկանան անպայման խոչընդոտնեն, անպայման դրա մեջ վատ բան տեսնեն”,-նշեց նա:
Ալավերդյանը նկատեց, որ լրագրողները փոխարեն հետաքրքրվեն, թե արդյոք հարկային բյուտեջային խնդիրներ ունենք, թե ոչ, ունենք թերակատարումներ, ինչը կարող է տնտեսության համար խնդիրներ առաջացնել, միայն ունեցվածքների մասին են գրում:
ՊԵԿ տեղակալի խոսքով` վերջին տարիներին ունեցած բարեփոխումների մեջ ամենակարևորը հարկային ոլորտի բարեփոխումներն էին, որոնց մասին նույնիսկ Միջազգային պահուստային հիմնադրամի նախագահն է խոսել:
”Իսկ այս ամենը կատարվել է Գագիկ Խաչատրյանի գլխավորությամբ: Ես ավելի շատ հակված եմ այդ բարեփոխումները քննարկել, դրա մասին խոսել, քան թե նրա եկամուտների, որ ասում են` այս գործարանն իրանն է, իրանը չէ:Ես դրա վրա ճիշտն ասած ժամանակ չեմ ծախսում”,-նշեց նա:
Ալավերդյանի խոսքով` ինքը տեղյակ չէ, թե արդյոք Գագիկ Խաչատրյանը գործարաններ ունի, թե ոչ: Հարցին, թե ինչու է այդքան շրջանառվում Ալավերդյանի ղեկավարի անունը:
Զրույցի շարունակությունը` տեսանյութում: