08 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Մեջբերեց լուսահոգի Անդրանիկ Մարգարյանին. Տիգրան Սարգսյանը դեռ պաշտոնավարելու է

Շաբաթ օրը Շիրակի մարզ այցելած  վարչապետ Տիգրան Սարգսյանը պատասխանելով լրագրողների հարցերին` ասաց, որ ինքը հրաժարական չի տա: Ավելին, նա խորհուրդ տվեց  համակերպվել այն մտքի հետ, որ վարչապետը ինքն է լինելու:

“Դուք պետք է համակերպվենք այն մտքի հետ, որ վարչապետի պաշտոնը ով  էլ որ ստանձնում է, տարին մի քանի  անգամ հրաժարականի հարցը արծարծվում է:

Լուսահոգի Անդրանիկ Մարգարյանը այս հարցին նույնպես բազմաթիվ անգամ անդրադառնում էր եւ կոչ էր անում լրագրողներին, որ հանգիստ վերաբերվեն նման լուրերին, ես էլ եմ խնդրում, որ հանգիստ վերաբերվեք”,-ասել է նա:

Գյումրեցի լրագրողներին նաեւ հետաքրքրեց այն հարցը, թե ինչ է փոխվել նախագահի մասնակցությամբ կառավարությունում հրավիրված խորհրդակցությունից հետո եւ արդյոք Շիրակում “ատկատներ” կան:

“Գիտեք կոռուպցիոն երեւույթները բնորոշ են բոլոր քաղաքներին , եւ այդ հիվանդությունը տարածված է Հայաստանի հանրապետությունում: Եվ  մենք այս անգամ ավելի շատ սկսել ենք կոշտ պայքար, որովհետեւ եթե նախկինում բավարարվում էինք նկատողություններով, բավարարվում էինք նրանով, որ մարդիկ վերականգնում էին պետությանը հասցրած վնասները, այս փուլում արդեն մեր պատիժները լինում են ավելի խիստ, մարդիկ հեռացվում են աշխատանքից, քրեական գործեր են հարուցվում, եւ կարծում եմ այդ ճանապարհով մենք կկարողանանք  իրապես շտկել իրավիճակը”,-ասաց Տ. Սարգսյանը:

Տիգրան Սարգսյանը եղավ Գյումրու տեխնոպարկում, որից հետո  Մարալիկում  մասնակցեց նորակառույց սոցիալական բնակարանների շահագործման արարողությանը:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ