25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Որպեսզի ՛՛ատկատ՛՛ հասկացություններին վերջ տանք. նախարարը զայրացավ

ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանը տեղյակ է Հյուսիս-Հարավ ճանապարհահատվածում Վերահսկիչ պալատի արձանագրած խայտառակ չարաշահումներից: Այս մասին այսօր Ազգային ժողովում 2012թ-ի բյուջեի կատարողականի քննարկմանը հայտարարեց նախարարը: Նա նշեց, որ իրենք համամաիտ են Վերահսկիչ պալատի արձանագրությունների հետ: Սակայն մեղքը ոչ թե իրենցն է, այլ խնդիրը նորմատիվների բացակայությունն է : 

Նախարարը հայտնեց, որ նախորդ տարվա ընթացքում մոտ 190 մասնավոր շինարարական կազմակերպություններ դադարեցրել են իրենց գործունեությունը, նախարարությունը նրանց լիցենզիայից զրկել է: ՛՛Եթե շինարարական նորմատիվները հասցնենք ամբողջությամբ ավարտին հասցնել, այդիսի չարաշահումներ չեն լինի՛՛,-բացատրեց Թադևոսյանը:

ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը նետեց, որ արդեն մի քանի տարի է, որ խոսում են այդ նորմատիվների բացակայության մասին, սակայն արդյունք չկա: Պատգամավորը խնդրեց ուշադրություն դարձնել ոչ միայն արդյունքներին, այլև մշտապես տեղեկություն ունենալ կատարվող շինարարական աշխատանքների մասին:

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանի հարցը ևս վերաբերում էր Վերահսկիչ պալատի արձանագրած չարաշահումներին: Նախարարը պատգամավորի հարցից զայրացավ ու ևս մեկ անգամ նշեց, որ խնդիրը նորմատիվների բացակայությունն է, և Վերահսկիչ պալատի ստուգումներն էլ ոչ թե հենց քաղաքաշինության նախարարությունում են եղել, այլ ամբողջ հանրապետության շինարարական աշխատանքներում: Իսկ ինքը չի կարող ասել, թե որ նախարարությունում ինչեր են հայտնաբերվել:

Թադևոսյանը հայտնեց, որ ստեղծվել է աշխատանքային խումբ, որը զբաղվում է ՎՊ-ի բացահայտումներով: 

՛՛Նորմատիվներ պետք է մշակենք, որպեսզի ՛՛ատկատ՛՛ հասկացություններին վերջ տանք՛՛-կրկնեց քաղաքաշինության նախարարը: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ