21 Ապրիլի, Երկուշաբթի, 2025
KFC

Թուրքիայի Թունջելի նահանգում Մոնթե Մելքոնյանի հիշատակին հուշարձան է բացվել

Թուրքիայում հուշարձան է կանգնեցվել Հայաստանի ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի և հայ ազատագրական պայքարի այլ հերոսների հիշատակին, գրում է Ermenihaber.am-ը։

Հուշարձանը կանգնեցվել է Թունջելի նահանգի Նազըմիյե գավառի Աշաղըդօլուջա գյուղում գտնվող Փեմբելիք Բարաժ լճի ափին: Հուշարձանի վրա գրված է.

«Դատապարտում ենք Հայոց ցեղասպանությունը: Հարգում ենք Արմենակ Բաքըրջյանի և Հրանտ Դինքի հիշատակը: 100 տարի անց էլ դեռ Հայոց ցեղասպանությունը շարունակվում է»:

Բացի Մոնթե Մելքոնյանի անունից հուշարձանի վրա գրված է նաև Գևորգ Չաուշի, Արմենակ Բաքըրջյանի, Մանուել Դեմիրի, Նուբար Յանիկյանի, Անդրանիկ Ուզունյանի անունները:

Թեմային անդրադարձել է թուրքական «Sozcu» թերթի հոդվածագիր  Սայգը Օզթուրքը: Նրա տեղեկացմամբ՝ հուշարձանի բացմանը մասնակցել են հայկական սփյուռքի ներկայացուցիչներ Հունաստանից, Ֆրանսիայից:

Հոդածագիրը նշում է, որ հուշարձանը նվիրված է ASALA-ին (Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակին) և «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) «ահաբեկիչներին»: Նա Մոնթեին ներկայացնում է որպես ASALA-ի առաջնորդներից մեկը, որը մասնակցել է ղարաբաղյան պատերազմին՝ գլխավորելով աշխարհազորային ուժեր:

Հոդվածագիրը ներկայացրել է հայատյաց գործիչ Դողու Փերինչեքի՝ Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ պայքարի նպատակով հիմնած «Թալեաթ փաշա» կոմիտեի նախագահ Ալի Էրդինչի արձագանքը տվյալ փաստին: Վերջինս տարակուսանք է հայտնել, որ Թուրքիան, որն անգամ Հայաստանում ASALA-ի մարտիկների հուշարձանների առկայության դեմ է բողոքում, հենց Թուրքիայում նրանց հիշատակին  հուշարձանի բացմանը հետևում է  լուռ դիտորդի պես:

Էրդինչը նշելով, որ Թուրքիան ներսից թուլացնում են, դրանում մեղադրել է հայկական սփյուռքին.

«Հայկական սփյուռքը ոչ միայն արտերկրում, այլև հատկապես վերջին շրջանում մեր երկրում, անջատողական շրջանակների և խմբերի հետ միասին գաղտնի կերպով մի շարք չարամիտ գործողություններ են նախապատրաստում»:

Նա միաժամանակ նշել է, որ իրենք հայ ժողովրդի և հատկապես Թուրքիայում բնակվող հայ քաղաքացիների հետ որևէ խնդիր չունեն, իսկ վերջիններիս համարում են եղբայրներ:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ