14 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

«Խղճում եմ այն տղամարդկանց, ովքեր քննադատում են կանանց հագուկապը, սանրվածքը»

«Ընդդիմությունն, իհարկե, իրավունք ունի իր կարծիքն ունենալու, և բոլորիս հասկանալի է, որ ընդդիմության գլխավոր դերն ու նպատակն է քննադատել իշխանությանը: Նախարարները շատ պարզ հայտարարել են իրենց քայլերի բացատրությունը, պետք էր լսել ու հասկանալ, վստահ եմ՝ նաև հասկանալի է եղել, սակայն ընդդիմությունը բաց չի թողնում հնարավորությունը քննադատել իշխանությանը»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն՝ ի պատասխան հարցին, թե ինչպես է արձագանքում քննադատություններին, թե ՀՀԿ-ը, որպես ճահիճ, ընկղմեց նաև նորանշանակ նախարարներին ու վարչապետին:

Ինչ վերաբերում է ՀՀԿ-ի համագումարի ժամանակ կանանց տեսքի, հագուկապի վերաբերյալ քննադատություններին, ապա Հ. Նաղդալյանն ասաց. «Ես խղճում են այն տղամարդկանց, ովքեր որևէ անելիք ու ասելիք այլևս չունեն իրենց կյանքում ու քաղաքականության մեջ, ու իրենց մնում է միայն անդրադառնալ կանանց հագուկապին, սանրվածքին: Այսքան ճղճիմություն, ամոթ է, մեզ շրջապատող տղամարդկանց մենք էլ պիտի բարի ուղղություն ցույց տվեք, այսքան փոքրոգի լինել չի կարելի»:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ