03 Հունիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Բաջանաղներն էլ. Հրապարակ

Պետեկամուտների կոմիտեում նոն-ստոպ ռեժիմով աշխատում են: Վարդան Հարությունյանի ՊԵԿ նախագահ նշանակվելուց հետո, ի թիվս կադրային եւ կառուցվածքային բուռն փոփոխությունների, նաեւ ռեժիմային փոփոխություններ են արվել: Լավատեղյակ աղբյուրից տեղեկացնում են, որ բոլոր տեսչություններում ամենօրյա ռեժիմով ժողովներ են անում մինչեւ կեսգիշեր, փորձում են բացահայտել ստվերը, հարկատուների ցուցակը ձեռքներին` թվերն են գրում-ջնջում, փորձում հասկանալ, թե ով ինչքան եւ ում է մուծում:

Այս շղթայի մեջ ստուգում են թե հարկատուներին, թե հարկայինի աշխատակիցներին: Օրինակ Կենտրոնի հարկային տեսչությունն ստուգում է կազմակերպական-հսկողական վարչության պետի տեղակալ Տիգրան Զաքարյանը, որն էկոնոմիկայի նախարարի խորհրդական Պավել Սաֆարյանի բաջանաղն է, նախագահ Սերժ Սարգսյանի օգնական Մարտին Զաքարյանի որդին: Ուշագրավ է, որ Տիգրան Զաքարյանն ստիպված ստուգում է իր մյուս բաջանաղի` Էդիկ Պապյանի գործունեությունը, որը Կենտրոնի հարկայինում գլխավոր տեսուչ է:

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ