29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Միայնակ գայլի եղբորը ՔԿՀ-ում խոշտանգել են. փաստաբանը ահազանգում է

«Արարատ Խանդոյանը «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում ենթարկվել է խոշտանգման: Նրան պահել են նկուղային հարկում գտնվող կոտրված ապակիով պատժախցում»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արարատ Խանդոյանի պաշտպան՝ Արա Ղարագյոզյանը:

Արա Ղարագյոզյանը փոխանցեց, որ Խանդոյանին 5 օրով տեղափոխել են նկուղային հարկում գտնվող խոնավ ու կոտրված ապակիով պատժախուց:

Նշենք, որ Արարատ Խանդոյանը մեղադրվում է  հուլիսի 20-ին Խորենացի փողոցում տեղի ունեցած բախումների ժամանակ զանգվածային անկարգություններին մասնակցելու մեջ : Նա «Սասնա ծռեր»-ի անդամ Արայիկ Խոնդոյանի (Միայնակ Գայլ ) եղբայրն է:

Փաստաբանի խոսքով՝ Արարատ Խանդոյանը առողջական լուրջ խնդիրներ ունի, որոնք հավանաբար այդ պայմաններից կսրվեն:

«12 անգամ հրազենային վնասվածք ստացած, փայծաղը, լյարդը չկան, ունի մի շարք այլ առողջական խնդիրներ,  այդ պատժախցում անգամ նորմալ ջերմաստիճան չի եղել: Մարդու իրավունքների պաշտպանի այցից հետո միայն Արարատ Խանդոյանին տեղափոխել են»,-հայտնեց Արա Ղարագյոզյանը:

Փաստաբանի փոխանցմամբ՝ Արարատ Խանդոյանի վիճակը այս պահին բավարար է:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ