29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Նման բան չկա. մարզպետները գոհ են

Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը հերքում է մամուլում հայտնված լուրերը, թե մարզպետները դժգոհ են վարչապետ Կարեն Կարապետյանի սկսած կրճատումներին: «Ո՞վ ասաց, դա դուք եք ասում, նման բան չկա»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա: Մարզպետն ընդգծեց, որ ոչ մի կրճատում էլ չկա, խոսվել է փոխմարզպետների կրճատման մասին, բայց դեռևս կրճատում չկա:

Ինչ վերաբերում է վարչապետի՝ կուսակցական դառնալու փաստին, ապա Հ. Սիմոնյանն այն չի քննադատում և կարծում է, որ կուսակցական լինելը չի կաշկանդում բարեփոխումներ անելուն:

Հարցին, թե վարչապետը փոփոխություններով կարող է գալ նաև նրան, որ մարզպետների մի շարք լիազորություններ վերանան, հնարավոր է՝ այդ դեպքում ինքը չցանկանա պաշտոնավարել, նա արձագանքեց. «Ես չեմ, որ որոշում եմ մարզպետ լինել կամ չլինել: Ես կուսակցական եմ, և կուսակցությունը պետք է որոշի: Եթե կուսակցությունը որոշի, որ մարզպետ չլինեմ, ապա ես հենց հիմա էլ պատրաստ եմ թողնել այդ պաշտոնը»:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ