01 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

Գագիկ Բեգլարյանը նեղացած չէ /վիդեո/

«Հիմա բոլորս միասին կտեսնենք, թե փոփոխություններ կլինեն»- այսօր լրագրողների հետ զրույցում ՀՀԿ համագումարից առաջ ասաց Տրասպորտի եւ կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը։

Ինչ վերաբերում է լուրերին, որ ինքը նեղացած է ՀՀԿ-ից՝ պաշտոնանկության համար, ապա Բեգլարյանն ասաց, որ երբ մարդիկ աշխատանքից դուրս են գալիս, չի նշանակում, որ նրանցից ազատվում են։

Ինքը ՀՀԿ-ից նեղացած չէ, նոր նախարարին էլ հաջողություն մաղթեց։

Գագիկ Բեգլարյանը նաեւ նշեց, որ հիմա հանգստանում է, վայելում է հանգիստը՝ թոռնիկի հետ Երեւանում։

Իսկ հյուսիս-հարավ ավտոճանապարհի հետ կապված չարաշահումների մասին լուրերին անդրադառնալով՝ ասաց, որ նման բան չկա։

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ