20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Միակ թեկնածուն Սերժ Սարգսյանն է

Քիչ առաջ ավարտվեց ՀՀԿ ԳՄ նիստը:
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում նշեց՝ նիստը վարել  է նախագահ Սարգսյանը:

‹‹Այս կազմով ԳՄ վերջին նիստն էր: Կուսակցության ղեկավարը ներկայացրել է իր դիրքորոշումները: Վաղը տեղի ունենալիք համագումարի առացքը կլինի կուսակցության նախագահի ընտրությունը, նախագահը հանդես կգա ծրագրային ելույթով: Անդրադարձ կլինի նաև  կուսակցության շինարարական աշխատանքներին,  թերությունների շտկման գործընթացին, միջկուսակցական կապերի զարգացմանը, երկրի անվտանգությանը վերաբերող հարցերին, ԼՂ հիմնախնդրին, Հայաստան-սփյուռք կապերին››, – ասաց ՀՀԿ խոսնակը:
Վերջինս շեշտեց՝ բնական է, ՀՀԿ-ում էլ թերություններ ու խնդիրներ կան, ուստի համագումարի ընթացքում անդրադարձ կլինի նաև կուսակցությունում առկա խնդիրներին ու դրանց լուծման ուղիներին:

ՀՀԿ խոսնակը նշեց՝ կուսակցության նախագահի միակ թեկնածուն Սերժ Սարգսյանն է, ապա ավելացրեց, որ ՀՀԿ-ն մեկ լիդերի կուսակցություն է, մեկ օրգանիզմ և իրենք հպարտ են, որ կուսակցությունը ղեկավարում է հենց Սերժ Սարգսյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ