Սպասելիքները վերացա՞ն
Գերագույն խորհրդի նախկին պատգամովր Ազատ Արշակյանը համոզված է՝ ՀՀԿ-ին անդամակցելուց հետո վարչապետի վաչրկանիշն անկում կապրի:
«Այլ կերպ ասած՝ վարչապետի վարկանիշը կհավասարվի ՀՀԿ-ի վարկանիշին, ինչպես դա եղավ նախկին վարչապետների՝ Սարգսյանի ու Աբրահամյանի պարագայում: Կարապետյանն իր վրա է վերցրել մեր երկրի տնտեսական այս վատ վիճակի պատասխանատվությունը: Անձամբ ես կուզենայի, որ այլ կերպ լիներ: Հավատը նորության վերաբերյալ պակասեց: Նորի՝ հեղափոխական նորի սպասելիքը վերացավ», – ասաց Ազատ Արշակյանը: