15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Գյուղատնտեսության նախարարությունում քննարկվել են ոլորտում հաջողված ծրագրերին աջակցելու ուղիները

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր հրավիրել էր խորհրդակցություն, որին մասնակցում էին գյուղատնտեսության ոլորտում հաջողված բիզնես ծրագրեր իրականացրած գործարարներ, լոգիստիկայի, մարքետինգի, արտահանման ոլորտի ներկայացուցիչներ:

«Այսօր մենք մշակում ենք  ոլորտի զարգացման երկարաժամկետ ռազմավարական ծրագիր և կարիք ունենք հանդիպելու բոլոր շահագրգիռ կողմերի հետ` լսելու  առաջարկներ ոլորտի արդյունավետ զարգացման և այս հարցում պետության դերակատարության  ակնկալիքների վերաբերյալ», – նշել է նախարար Իգնատի Առաքելյանը:

Հանդիպման մասնակիցները մատնանշել են այն խնդիրները, որոնք այսօր խոչընդոտում են ոլորտում արդյունավետ գործունեության ծավալմանը, ինչպես նաև առաջարկներ ներկայացրել ոլորտի բարելավման ուղղությամբ:

Անդրադարձ է կատարվել նաև գյուղատնտեսական, այդ թվում` ոչ ավանդական մշակաբույսերի (արտիճուկի, ոսպի, ոլոռի, հնդկացորենի, սագախոտի և այլն) արտադրության, տեղական թարմ պտուղ-բանջարեղենի և չրերի արտահանման, տեղական գյուղմթերքի իրացման համար նոր շուկաների բացահայտման ու արտասահմանյան շուկայում հայկական արտադրանքի մրցունակության բարձրացման հարցերին:

Հանդիպման մասնակիցներն ընդգծել են նաև օրգանական գյուղատնտեսության զարգացման և որպես կարևոր բաղադրիչ` օրգանական պարարտանյութերի արտադրության կարևորությունը, որն ունի արտահանման մեծ ներուժ:

Քննարկվել են նաև լոգիստիկայի ու մարքեթինգի իրականացմանը, ինչպես նաև հայկական արտադրանքի բրենդավորմանը վերաբերող հարցեր:

Նախարարը առաջարկել է մասնակիցներին նախարարության աշխատակազմի բուսաբուծության և բույսերի պաշտպանության վարչության պետի հետ համագործակցությամբ կազմել համապատասխան ծրագրեր` ներառելով բոլոր բարձրացված առաջարկները և ներկայացնել ՀՀ գյուղատնտեսության նախարարություն` միջազգային կազմակերպությունների միջոցով ներդրումներ ներգրավելու նպատակով:

Իգնատի Առաքելյանը շեշտել է, որ միշտ բաց է և պատրաստակամ քննարկել բոլոր խնդիրներն ու առաջարկները:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ