26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ավելի լավ պայմաններ չեն էլ եղել ընդդիմության համար

«Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի» հիմնադիր նախագահ, քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը վստահ է խորհրդարանական ընտրություններին ընդառաջ իդեալական պայմաններ են ստեղծված կամպանիայի համար: «Իշխանության թույլ տված բացթողումները, ապրիլյան պատերազմը այնքան հրաշալի հող են ստեղծել` լավ կամպանիայի և իշխանությանը լուրջ ձեռնոց նետելու համար, որ, ճիշտն ասած, ավելի բարենպաստ պայմաններ, քան երբևէ ընդդիմադիր ուժերի համար չկա»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա:

Ըստ Սաֆարյանի` նախկինում հնարավորություններ եղել են, սակայն չեն արել ու հիմա էլ չեն անում` արդյունքների հասնելու համար. «Կարծես թե ալարում են դա անել, ստեղծված վիճակում կլինի այնուամենայնիվ 2-3 միավորում, և թե ինչպես այդ 3-ից 2-ը կօգտագործեն հնարավորություններն, արդեն ժամանակի խնդիր է: Այլընտրանքային օրակարգ ներկայացնելու դեպքում չափազանց մեծ են հնարավորությունները, որ ժողովրդից ձայներ ստանան»,-նկատեց նա:

Հարցին, թե կոնկրետ որ քաղաքական ուժերին է տեսնում խորհրդարանական ընտրությունների ակտիվ պայքարում, Ս. Սաֆարյանը մատնանշեց` «Լուսավոր Հայաստանը», «Հանրապետությունը», «Քաղաքացիական պայմանագիրը»:

«Մյուս ուժերի դաշտում ավելի շատ տեսնում եմ ԲՀԿ-ի և նրա բեկորների վերամիավորման խնդիրը: Չգիտեմ` որքանով դա կստացվի, բայց հաստատապես այդ մյուս դաշտը կլինի ավելի պրոռուսական կամ Ռուսաստանին լոյալ»,-շեշտեց վերլուծաբանը:

Վերջինս հավելեց, որ այս պահին ու ընտրությունների ժամանակ էլ ամեն ինչ քաղաքական ուժերի ձեռքում է լինելու:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ