26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Տրամաբանական չէ, որ Վանաձորի քաղաքապետը հրաժարական տա

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության անդամ, Վանաձորից ընտրված պատգամավոր Կարեն Սարիբեկյանը տեղյակ չէ, որ քաղաքում «մենք բոլորս Մամիկոն Ասլանյան ենք» պաստառներով ակցիա է անցկացվելու: Նշենք, որ մամուլը գրել էր, որ նման ակցիա է լինելու ի պաշտպանության Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի ցույց տալու համար, որ վանաձորցիները կողմ են, որ բոյկոտը դադարեցվի, և ավագանին սկսկի աշխատել:

Henaran.am-ի հետ զրույցում Կ. Սարիբեկյանը կոչ արեց ընդդիմադիր պատգամավորներին դադարեցնել բոյկոտը. «Հորդորում եմ, որ անցնեն իրենց գործերին, ուրիշ էլ ի՞նչ պիտի հորդորեմ: Բոյկոտն ի վնաս քաղաքի է: Քաղաքն է տուժում էլի դրանից»:

ՀՀԿ-ականը տրամաբանական չի համարում «Լուսավոր Հայաստանի», ԲՀԿ-ի ու «Հայկական վերածննդի» այն հայտարարությունը, թե Մ. Ասլանյանը պիտի հրաժարական տա. «Իհարկե, հնարավոր չի, որ նման բան լինի, չեմ կարծում` նման բան լինի»:

Հիշեցնենք, որ այս 3 ուժերը բոյկոտում են ավագանու նիստերը, և հայտարարել են, որ այդպես էլ շարունակելու են:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ